11.03.2021. Կորոնավիրուսի 748 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:03 11/03/2021
Հայաստան

11.03.2021. Կորոնավիրուսի 748 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք: Առողջացել է 182 մարդ։ Մեկ օրում գրանցվել է մահվան 2 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176286 դեպք, որոնցից 165441-ն` առողջացած, 3239-ը` մահվան ելքով: Մահվան ևս 834 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր,  ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4073 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 761945 թեստավորում:

Placeholder
11.03.2021. Կորոնավիրուսի 748 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է