Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դանիան դադարեցրել է AstraZeneca-ի օգտագործումը՝ հնարավոր թրոմբի առաջացման պատճառով
Դանիայի իշխանությունները դադարեցրել են AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը` պատվաստումներից հետո հնարավոր թրոմբի առաջացման պատճառով, հայտնել են Դանիայի առողջապահության նախարարությունից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դանիայի առողջապահական մարմինը դադարեցնում է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը», - ասված է նախարարության հայտարարությունում:
Նախնական տվյալներով, այս պատվաստանյութի օգտագործումը երկրում դադարեցված է երկու շաբաթով:
«Կարևոր է շեշտել, որ մենք ոչ թե հրաժարվում ենք AstraZeneca պատվաստանյութից, այլ դրա կիրառումը ժամանակավորապես կասեցնում ենք: Կան հավաստի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ այս պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ: Բայց մենք պետք է հաշվի առնենք նաև հնարավոր լուրջ կողմնակի ազդեցությունների մասին տեղեկությունները»,- հայտնել են գերատեսչությունից: