Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախում վերջին զարգացումները
Քաղաքական
15:50 11/03/2021
Տարածաշրջան

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախում վերջին զարգացումները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի զարգացումները։ Հանդիպման ու քննարկումների մասին թվիթերում գրառում է կատարել Չավուշօղլուն։

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկեցինք մեր հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վերջին զարգացումները:

Այսօր դրվեց Ակկույու ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի հիմքը: Թող որ այն լավ ծառայի մեր ազգին:

Նպատակ է դրվել այս տարի զբոսաշրջության ոլորտում հասնել նախա-համաճարակային ցուցանիշներին»,- գրել է Չավուշօղլուն։

 

Placeholder
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախում վերջին զարգացումները