Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը
Քաղաքական
10:47 11/03/2021
Տարածաշրջան

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի վեցերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 «ԿամԱԶ» մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է առաքել Քարվաճառի շրջան սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար,  (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր):
 

Placeholder
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը