Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը. Արթուր Ղազինյան
Քաղաքական
14:19 12/03/2021
Տարածաշրջան

Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը, մինչդեռ «ուժի իրավունքով» բանակը պետք է կալանավորեր Հայրենիքը դավաճանած թուրքական գործակալներին։

Այս կռվում պայմանները շատ դաժան են. կամ դու ես անում, կամ քեզ են անում։

Աշխարհում 3000 տարի ոչինչ չի փոխվել և ուժը շարունակում է ծնել իրավունք, իսկ հաղթողներին դեռ չեն դատել։

Հապաղելը կլինի հազարապատիկ անգամ ցավոտ ու ծանր . . .

Հ,Գ, Այստեղ ի՞նչն է կարևոր, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։

Հիշեցնենք, որ Երկուշաբթի, մարտի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերը անտառային և լեռնային տարածքներում կսկսեն օպերատիվ-մարտավարական զորավարժությունները՝ մինչև 10 000 զինծառայողների, գրեթե 100 զրահամեքենաների, մինչև 200 հրթիռահրետանային համակարգերի և ականանետերի ներգրավմամբ՝ իրականացնելով մարտական գործողություններ ահաբեկչական ջոկատների ու ապօրինի զինված խմբավորումների դեմ։

Placeholder
Թուրքիան «իրավունքի ուժով» ներսից քանդում է բանակը. Արթուր Ղազինյան