Դատավոր. Ես և իմ գործընկերներն աշխատում ենք իշխանության հանրային ճնշման պայմաններում
Իրավունք
10:22 12/03/2021
Հայաստան

Դատավոր. Ես և իմ գործընկերներն աշխատում ենք իշխանության հանրային ճնշման պայմաններում

«Կարող եմ արձանագրել, որ ես և իմ գործընկերները այսօր աշխատում ենք իշխող քաղաքական ուժի հանրային ճնշման պայմաններում»,-ArmDaily.am -ի հետ զրույցում հայտնել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը։

Նրա խոսքով, Ազգային ժողովը, ի դեմս իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորների, վերջին օրերին փորձում էր հրապարակային մեղմ ասած «քննադատության ենթարկել» իրեն միայն այն բանի համար, որ ինքը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, դատական կարգով վիճարկել է ԲԴԽ-ում նրանց թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի լեգիտիմությունը:

«Տեսեք, բավական էր իմ կողմից մեկ հայտարարություն մամուլում, որ վիճարկելու եմ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը ԲԴԽ անդամի պաշտոնում, դարձա հետապնդման սուբյեկտ քրեական գործով և կարգապահական վարույթի շրջանակներում: Այսինքն, Գագիկ Ջհանգիրյանը այնքան է պետք ԲԴԽ-ում իշխող քաղաքական մեծամասնությանը, որ վերջինս պատրաստ է օգտագործել իր լծակները դատավորի նկատմամբ հետապնդում իրականացնելու համար: Ձեր հարցի կապակցությամբ կարող եմ կրկնել, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է օրենքի խախտմամբ, և վերջինիս հաճախակի հանդիպումները կառավարության ներկայացուցչի հետ առնվազն չեն նպաստում դատական իշխանության անկախությունը»,-նշել է նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


 


 

Placeholder
Դատավոր. Ես և իմ գործընկերներն աշխատում ենք իշխանության հանրային ճնշման պայմաններում