12.03.2021. Կորոնավիրուսի 818 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:02 12/03/2021
Հայաստան

12.03.2021. Կորոնավիրուսի 818 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3934 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք: Առողջացել է 277 մարդ։ Մեկ օրում մահացել է 5 մարդ։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մարտի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177104 դեպք, որոնցից 165718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով: Մահվան ևս 836 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4078 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7308 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 765879 թեստավորում:


 

Placeholder
12.03.2021. Կորոնավիրուսի 818 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է