Պոպովա. Նոր թռչնագրիպը կփոխանցվի  մարդուց մարդ
Աշխարհում
12:17 12/03/2021
Աշխարհ

Պոպովա. Նոր թռչնագրիպը կփոխանցվի մարդուց մարդ

A (H5N8) թռչնագրիպի նոր մուտացիան, ամենայն հավանականությամբ, կփոխանցվի մարդուց մարդ: Այս մասին նախազգուշացրել է «Ռոսպոտնեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, գրում է Gazeta-ն։

«Կանխատեսումը, որ դա տեղի կունենա, ունի բավականին բարձր հավանականության աստիճան: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա», - ասել է նա:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել էր Ռուսաստանում թռչնագրիպի նոր տեսակի փոխանցման ռիսկը:

Փետրվարի 20-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարեց, որ Ռուսաստանում հաստատվել է H5N8 թռչնագրիպի նոր տեսակի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը:
 

Placeholder
Պոպովա. Նոր թռչնագրիպը կփոխանցվի մարդուց մարդ