HALO Trust-ի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Արցախի ԱԱԾ
Քաղաքական
16:16 12/03/2021
Հայաստան

HALO Trust-ի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Արցախի ԱԱԾ

Արցախի դատախազությունը «HALO Trust»-ի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ։ 

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ 

«Բրիտանական «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, որն  Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները.. 

(Հղումները` այստեղ.

https://www.24news.am/news/158338

https://www.tert.am/am/news/2021/03/11/Avagyan/3549730

https://news.am/arm/news/633263.html

https://www.panorama.am/en/news/2021/03/11/HALO-Trust-Artsakh/2467496 և այլն):

Հիշյալ հրապարակումը ԱՀ դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության  օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»։

Հիշեցնենք, որ «Արցախպրես»-ը գրել էր. «Չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող ՀԱԼՈ Թրաստ բրիտանական բարեգործական կազմակերպությունը հերքում է լուրերն այն մասին, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել»։

Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, մեկնաբանելով Բորիս Ավագյանի հայտարարությունը, ասել էր.

«Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ  Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը»։

 

 

Placeholder