Թոմաս Բախը վերընտրվել է ՄՕԿ-ի ղեկավար պաշտոնում
Սպորտ
19:07 12/03/2021
Հայաստան

Թոմաս Բախը վերընտրվել է ՄՕԿ-ի ղեկավար պաշտոնում

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախին: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։

«Հարգարժան նախագահ. անձամբ ինքս և հայոց մարզաշխարհի մարդիկ  ջերմորեն շնորհավորում ենք  Ձեզ՝ ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: 

Ձեր անցած մարզական ուղին և աշխատանքային գործունեությունը վկայում են, որ Դուք լիովին արդարացնում եք օլիմպիական շարժման հետ կապված վստահությունը: Դժվարին մեր ժամանակներում ճիշտ որոշումներ եք կայացնում, որոշումներ, որոնք նպաստում են աշխարհում մարզական համերաշխությանը և առաջընթացին: Դա պատահական չէ, քանզի բազում արգելքներ հաղթահարելով եք նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը ու հաջողությունը զարգացրել եք նաև ամենօրյա  պատասխանատու աշխատանքում:

Այո, համաշխարհային օլիմպիական շարժումը հուսալի ձեռքերում է:

Մաղթում ենք  Ձեզ հաջողություններ անձնական կյանքում  և աշխատանքում»,-ասված է հեռագրում։

Placeholder