Սուրեն Ալոյանը World Economic Forum-ի կողմից ճանաչվել է ամենաոգեշնչող ու պատասխանատու առաջնորդներից մեկը
Կրթություն, գիտություն
21:02 12/03/2021
Հայաստան

Սուրեն Ալոյանը World Economic Forum-ի կողմից ճանաչվել է ամենաոգեշնչող ու պատասխանատու առաջնորդներից մեկը

Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ «World Economic Forum» (WEF),  DASARAN կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանին արժանացրել է համաշխարհային ճանաչման նրա մասնագիտական և հասարակական կյանքում ունեցած բացառիկ ներդրումների համար։ Ֆորումի կողմից Սուրեն Ալոյանը ճանաչվել է որպես 2021 թվականի Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader)։
 

Սուրեն Ալոյանն աշխարահռչակ World Economic Forum-ի կողմից ճանաչվել է «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021» Հայաստանից երբևէ...

Опубликовано Suren Aloyan Пятница, 12 марта 2021 г.
 

Սուրեն Ալոյանը WEF-ի կողմից երբևէ նման պատվի արժանացած Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին անձն է։ Այս ճանաչումը հնարավորություն է տալու ներկայացնել Հայաստանը Համաշխարհային Տնտեսական Ֆորումի «Երիտասարդ գլոբալ առաջնորդներ»-ի համայնքում։

World Economic Forum-ը հարթակ է, որը միավորում է 120 պետության ավելի քան 1400 անդամների և շրջանավարտների։ Հարթակին շարունակաբար անդամակցում են քաղաքացիական և գործարար ոլորտի նորարարներ, ձեռներեցներ, տեխնոլոգիական ոլորտի առաջամարտիկներ, մանկավարժներ, ակտիվիստներ, արվեստագետներ, լրագրողներ և այլք:

«Երիտասարդ գլոբալ առաջնորդներ» համայնքի անդամներին միավորում է այն համոզմունքը, որ արդի կենսական խնդիրներն իրականում ավելի լավ ապագա կառուցելու հնարավորություն են՝ անկախ ոլորտից և սահմաններից:

World Economic Forum-ը միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է խթանել հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունն ի նպաստ գլոբալ հանրային շահի: Ֆորումը ներգրավում է հասարակության առաջավոր քաղաքական, գործարար, մշակութային և այլ ոլորտների լիդերներին` ձևավորելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը։

300 մլն շվեյցարական ֆրանկ բյուջե ունեցող World Economic Forum-ի գործընկերների շարքում են այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Google-ը, Nestle-ը, Barclays-ը, Credit Suisse-ը, Deloitte-ը, Deutsche Bank-ը, ABB-ն։
 

Placeholder