Զախարովան նշել է «Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը աշխատանքային խմբի շրջանակներում»
Քաղաքական
14:54 12/03/2021
Տարածաշրջան

Զախարովան նշել է «Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը աշխատանքային խմբի շրջանակներում»

Բաքուն և Երևանը կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան) գործունեության շրջանակներում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ալիևի կողմից  «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունը, գրում է Tass-ը։

«Մենք նշում ենք ընդհանուր կառուցողական վերաբերմունքը, որը ցուցաբերեցին ինչպես Բաքուն, այնպես էլ Երևանը՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», - ասել է Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ խմբի հիմնական խնդիրն է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:

«Հուսով ենք, որ դրական և փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման վրա նույն ուշադրությունը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի լրատվական դաշտում», - հավելել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ստորագրվեց համատեղ հայտարարություն, որով ստեղծվեց նաև փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ՝ տնտեսական և տրանսպորտային բոլոր ոլորտների ապաշրջափակման համար:

Placeholder
Զախարովան նշել է «Բաքվի և Երևանի դրական վերաբերմունքը աշխատանքային խմբի շրջանակներում»