Անհետ կորած զինծառայողների որոնումները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով
Իրավունք
14:39 12/03/2021
Հայաստան

Անհետ կորած զինծառայողների որոնումները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով

Այսօր Մարտունու և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։
Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։ Այս մասին հայտնում է Արցախի Ներքին  գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինւ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

 

Placeholder
Անհետ կորած զինծառայողների որոնումները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով