Արցախում կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի  առաջարկները
Տնտեսություն
18:30 13/03/2021
ԼՂՀ

Արցախում կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի խումբ շուշեցիների հետ, ովքեր մինչ 2020 թվականի  ռազմական գործողությունները տնտեսական գործունեություն են ծավալել  Շուշիում:

ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, նախագահ Հարությունյանը հայտարարել է,  որ  պետությունը պատրաստակամ է աջակցել տեղահանված տնտեսվարողներին նոր վայրում իրենց գործունեությունը վեսկսելու հարցում: Նախագահի հանձնարարությամբ՝ պետական լիազոր մարմինները կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի  առաջարկները և առկա հնարավորությունները՝ աջակցող նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը:
 

Placeholder
Արցախում կուսումնասիրեն տեղահանված ձեռնարկատերերի առաջարկները