Հայրենիքի փրկության շարժումը ժամը 12-ին հրավիրում է ԱԳՆ շենքի մոտ՝ դիմավորելու Փաշինյանին
Քաղաքական
09:00 13/03/2021
Հայաստան

Հայրենիքի փրկության շարժումը ժամը 12-ին հրավիրում է ԱԳՆ շենքի մոտ՝ դիմավորելու Փաշինյանին

Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի' հայրենակիցներ,

Նիկոլ Փաշինյանը որոշել է մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, այցելել Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, նա չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին։

Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հավաքվում ենք 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)»:

Placeholder
Հայրենիքի փրկության շարժումը ժամը 12-ին հրավիրում է ԱԳՆ շենքի մոտ՝ դիմավորելու Փաշինյանին