Կենսաքիմիկ Հովակիմ Գրաբսկի. Առանց գիտության հնարավոր չէ զարգացում
Կրթություն, գիտություն
12:10 15/03/2021
Հայաստան

Կենսաքիմիկ Հովակիմ Գրաբսկի. Առանց գիտության հնարավոր չէ զարգացում

Կենսաքիմիկ, «Իկար» գիտահետազոտական խմբում գիտաշխատող Հովակիմ Գրաբսկին տարբեր օրինակներով բացատրում է՝ ինչու առանց գիտության չի կարող լինել զարգացում և ինչ դեր ունի այդտեղ պետությունը։

«Մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ գիտոթյուն պետք չի: Եթե այդպես է, ապա խնդրում եմ, որ իրենք թողնեն օգտագործել սմարթֆոնները, մեքենաները, ինքնաթիռները: Եթե առողջական խնդիրներ ունեն, թող չօգտագործեն ոչ մի դեղորայք:

Բարդ հարց է: Տեսեք՝ այն, որ մենք այս իրավիճակում ենք, գիտության պակասի պատճառով է»,-  Հայաստանում գիտության զարգացմանն աջակցող «Գիտուժ» նախաձեռնության պատրաստած տեսանյութում ասում է Հովակիմ Գրաբսկին:

Կենսաքիմիկի խոսքով, կորոնավիրուսի պանդեմիա է, եթե գիտությունը չլինի ինչպես կարող են ախտորոշել, ինչ դեղարայքով պետք է օգնել այդ մարդուն:

«Ամեն քայլ գիտության միջոցով է»,- նշում է նա:

Հովակիմ Գրաբսկին ընդգծում է՝ առաջին քայլը պետությունն է անում և նշում է, որ առանց գիտության հնարավոր չէ զարգացում:

Placeholder
Կենսաքիմիկ Հովակիմ Գրաբսկի. Առանց գիտության հնարավոր չէ զարգացում