15.03.2021. Կորոնավիրուսի 317 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:00 15/03/2021
Հայաստան

15.03.2021. Կորոնավիրուսի 317 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2460 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 317 նոր դեպք: Առողջացել է 230 մարդ: Գրանցվել  է մահվան 10 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178702 դեպք, որոնցից 166410-ն` առողջացած, 3265-ը` մահվան ելքով: Մահվան ևս 837 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4102 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 776843 թեստավորում:
 

Placeholder
15.03.2021. Կորոնավիրուսի 317 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է