Իտալիան մարտի 15-ից ապրիլի 6-ը լոքդաուն կմտցնի
Առողջություն
18:02 15/03/2021
Աշխարհ

Իտալիան մարտի 15-ից ապրիլի 6-ը լոքդաուն կմտցնի

Իտալիայում, կորոնավիրուսի նոր դեպքերի արագ աճի պատճառով, գրեթե ամբողջ երկրում, մարտի 15-ից ապրիլի 6-ը, կարանտինի խիստ սահմանափակումներ կգործեն: Այդ մասին հայտնում է «Պրավդա քոմ. ուա.»-ն:

 Այն շրջանները, որոնք յոթ օրվա ընթացքում 250 100 000 բնակչի հաշվով կունենան ավելի քան 250 վարակի դեպք՝ դասակարգվելու են առավել ռիսկային «կարմիր» գոտում: Այս պահին դա վերաբերելու է երկրի տարածքի երեք քառորդին, ներառյալ Հռոմին և Միլանին:

Այս մարզերում դպրոցներ, համալսարաններ, սրճարաններ և ռեստորաններ չեն գործելու: Բոլոր ոչ առաջնային ապրանքների վաճառքը կդադարեցվի, իսկ շրջաններում տեղաշարժվելու ազատությունը խստորեն կսահմանափակվի: Մարդիկ կկարողանան լքել իրենց տները միայն  կարիքների համար:

Հռոմի և Միլանի ոստիկանությունը ստիպված էր լոքդաունից առաջ, հանգստյան օրերին ցրել խմբված բազմությունները: 

Միևնույն ժամանակ Հարավային Տիրոլում կարանտինը աստիճանաբար հանվում է: Երկուշաբթի օրվանից սկսած, ամբողջ մարզում երեխաները կրկին կկարողանան հաճախել մանկապարտեզներ և դպրոցներ, կբացվեն վարսավիրանոցները և գեղեցկության սրահները: Առևտրային կետերի աշխատանքը նախատեսվում է թույլատրել մեկ շաբաթից:

Միևնույն ժամանակ, կառավարությունը մտադիր է նաև արագացնել պատվաստումները: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբեր պատվաստումներ կստանա երկրի բնակչության 80%-ը: Դա անելու համար առնվազն 500,000 մարդ պետք է օրական պատվաստվի, ինչը երեք անգամ ավելին է, քան այժմ (170,000):
 

Placeholder