Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը մեկնել է  Բուդապեշտ
Սպորտ
18:32 15/03/2021
Հայաստան

Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը մեկնել է Բուդապեշտ

Այսօր լուսադեմին Բուդապեշտ է մեկնել Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր մարզիկները մասնակցելու են  պատասխանատու գոտեմարտերի։ Նրանք կներդնեն իրենց ողջ ունակությունները, որպեսզի հաջողության հասնեն վարկանիշային այդ  մրցաշարում: Կարելի է պատկերացնել օլիմպիական ուղեգրերի համար յուրաքանչյուր գոտեմարտի լարվածությունը և հաղթանակի արժեքը:

Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ կուղեկցի  Արսեն Հարությունյանին  / 57 կգ /, Վազգեն Թևանյանին  / 65 կգ /, Հրայր Ալիխանյանին  / 74 կգ /  և Հովհաննես Մխիթարյանին  / 86 կգ /:

Տոկիո մեկնելու պատվին կարժանանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ հասնող երկու ըմբիշները:

Մրցումների մեկնարկը կտրվի մարտի 18-ին:

Ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում է միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:

Ըմբշամարտի համապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը հեռակապով տեղեկացրեց,  որ իրենք արդեն մրցավայրում են:

Placeholder