Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիան դադարեցնում է AstraZeneca COVID-19 դեմ պատվաստանյութի օգտագործումը, հայտնում է «FOCUS»-ը ՝ վկայակոչելով առողջապահության նախարարության խոսնակին: Այս գրում է «Ռիա Նովոստին»։
«Այսպիսով, դաշնային կառավարությունը հետևում է Պոլիա Էրլիխի ինստիտուտի խորհրդին», - գրում է պորտալը:
Պոլիա Էրլիխի ինստիտուտը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում պատասխանատու է դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողության համար:
AstraZeneca պատվաստանյութ ստացողների շրջանում թրոմբոզի մասին հաղորդագրություններից հետո ինստիտուտը որոշում է կայացրել, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել։ Նշվում է նաև, որ դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) կորոշի, թե ինչպես նոր տեղեկատվությունը կանդրադառնա պատվաստանյութի կիրառկելիության հաստատման վրա: