Ադրբեջանը հայտարարում է` բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածներրը ռազմագերիներ չեն»
Քաղաքական
14:56 15/03/2021
Տարածաշրջան

Ադրբեջանը հայտարարում է` բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածներրը ռազմագերիներ չեն»

Ադրբեջանը, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, գրում է Tass-ը։

«Ադրբեջանական պետության դիրքորոշումն այս հարցում շատ բաց է և հստակ: Մենք, [նախորդ տարվա նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարության համաձայն, հայկական կողմին ենք հանձնել ռազմական գործողությունների ընթացքում և մինչ դրանց սկսվելը գերեվարված բոլոր ռազմագերիներին», - հայտարարել է Ադրբեջանի նախարարը։

Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը սկսել է ռազմագերիներին տալ ավելի շուտ, քան դա արեց Հայաստանը, նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում:

Անդրադառնալով ներկայումս ադրբեջանական կողմից պահվող հայ զինծառայողներին՝ Բայրամովն ասել է, որ «նրանք ռազմագերիներ չեն համարվում», քանի որ նրանք չեն ձերբակալվել ռազմական գործողությունների ընթացքում:

«Այս մարդկանց բերման են ենթարկել ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից շատ ավելի ուշ, ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին: Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից և տեղափոխվել Ղարաբաղ, կատարել հանցագործություններ, որոնք հանգեցրել են ադրբեջանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, նրանց նկատմամբ քննությունը շարունակվում է», - ասել է Բայրամովը:

Placeholder
Ադրբեջանը հայտարարում է` բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածներրը ռազմագերիներ չեն»