Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով
Տարածաշրջան
13:04 15/03/2021
Տարածաշրջան

Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով

Վրաստանում այսօրվանից մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Առաջինը երկրում ուղիղ եթերում  «Աստրազենեկա» (AstraZeneca) տեսակի պատվաստանյութով պատվաստվեց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

Պատվաստվելուց հետո Իմնաձեն լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ իրեն  «հրաշալի է զգում»:

Նրա խոսքով, եթե պատվաստման մեկնարկը համաճարակի վերջի սկիզբն է և եթե ուզում ենք նորմալ կյանք վերադառնալ՝ բոլորը պետք է պատվաստվեն:

Հիշեցնենք, որ Վրաստանը մարտի 13-ին ստացավ ավելի 42 հազար չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից:

Պատվաստման առաջին փուլում Վրաստանում կպատվաստվեն բուժաշխատողները:

Placeholder
Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով