Մխիթարյանը 3-4 շաբաթ չի կարող դուրս գալ մարզադաշտ
Աշխարհում
15:17 15/03/2021
Աշխարհ

Մխիթարյանը 3-4 շաբաթ չի կարող դուրս գալ մարզադաշտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնողական ժամանակահատվածը կլինի երեքից չորս շաբաթ: Այս մասին գրում է romapress.net-ը`  հղում անելով Sky Sport-ի:

Մխիթարյանը վնասել է մկանը մարտի 11-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղի ժամանակ:

«Դա սարսափելի նորություն է «Ռոմայի» և մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի համար, քանի որ նրանք մտնում են իրենց մրցաշրջանի ամենակարևոր փուլը: Մխիթարյանը թիմում առաջատարն է ինչպես խաղացած րոպեներով, այնպես էլ գոլի ու գոլային փոխանցումների քանակով»,- գրել է romapress.net-ը:

Placeholder
Մխիթարյանը 3-4 շաբաթ չի կարող դուրս գալ մարզադաշտ