Ադրբեջանում գեներալ է ձերբակալվել
Իրավունք
11:23 16/03/2021
Տարածաշրջան

Ադրբեջանում գեներալ է ձերբակալվել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է բանակի գեներալ Ռովշան Աքբարովին ձերբակալելու մասին լուրերը, որը մի քանի շաբաթ առաջ անսպասելի թոշակի էր անցել: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ասվում է, որ Աքբարովը հեռացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերին:

Pars Today-ի հաղորդմամբ, մյուս կողմից յութուբյան «Ազադ սուզ» ալիքը հայտնում է, որ մեկ այլ  գեներալ Նաջմուդդին Սադեղովը, որը անհետացել էր արցախյան պատերազմի մեկնարկից անմիջապես հետո՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, և ենթադրվում է, որ հեռացվել էր Միացյալ շտաբի պետի իր պաշտոնից ու գտնվում էր տնային կալանքի տակ, Ռուսաստանի ճնշման տակ, վերականգնվել է պաշտոնում:

«Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ոչ պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում էին, որ այդ երկրի բանակի և մյուս զինված ուժերի հրամանատարությունը ղեկավարվում է թուրք և իսրայելցի հրամանատարների կողմից, իսկ գեներալ Նաջմուդդին Սադեղովը, որը Միացյալ շտաբի պետ էր և գեներալ Զաքիր Հասանովը, որ պաշտպանության նախարարն էր, անգործության էին մատնված»-գրում է կայքը։  

Placeholder
Ադրբեջանում գեներալ է ձերբակալվել