Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին վերաբերվող ևս մեկ շինծու քրեական գործ. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Երբ մեզ ապօրինի ձերբակալում եք կամ կալանավորում և իսկական դատարաններն ազատ են արձակում, ասում եք, թե ազատող դատավորները վնգստացող դատավորներ են:
ՀՔԾ-ն կարճել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին վերաբերվող ևս մեկ շինծու քրեական գործ: Սա էլ հո դատարա՞նը չի արել, որ ասեք, թե նախկինների վնգստացող դատարանն է: Սա էլ հո ձե՞ր վնգստացող քննչականն է ստիպված արել (առանց դատարան անգամ հասնելու), քանի որ ձեր փուչիկը պայթել է ձեր դեմքին հենց փչելու պահին:
Պարոն գեներալ, միշտ առաջ: Սրանց բոլոր փուչիկները դեռ չփչած պայթելու է իրենց երեսներին:
Պատիվ ունեմ!
Հ.Գ. Էն 7-ը կուսակցություն փոխած անհայրենիք պատգամավորին, նախկին ընկերոջս, ասեք, որ մի օր աչքերիս է դեռ նայել փարձելու: Թե բա մեր իշխանության դեմ պայքարում են հանցանք կատարածները»: