Անն Լինդեն Երևանում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությունը
Քաղաքական
11:03 16/03/2021
Հայաստան

Անն Լինդեն Երևանում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր Հայաստանում հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԵԱՀԿ կայքի հաղորդմամբ, Լինդեն կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և նախագահ Սարգսյանի հետ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությանը վերաբերող բանակցությունների վրա:

Քննարկումները կներառեն նաև, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև:

Գործող նախագահ Լինդեն կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության հետ:

Հիշեցնենք, որ Անն Լինդեն նախօրեին Բաքվում էր, որտեղ հանդիպել է նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Ալիևը հանդիպմանը հայտարարել էր, թե հակամարտությունը լուծված է, իսկ Լինդեն այդ հանդիպմանն ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը խնդիրների լուծման գործում:

Placeholder
Անն Լինդեն Երևանում քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ԵԱՀԿ-ի շարունակական դերակատարությունը