Արտակ Զաքարյան. ՊՆ-ն և ԳՇ պետը տեղյակ եղե՞լ են, որ «վարչապետը»՝ պատերազմի բախտորոշ փուլում, նման նախաձեռնությամբ է հանդես գալու
Քաղաքական
10:00 17/03/2021
Հայաստան

Արտակ Զաքարյան. ՊՆ-ն և ԳՇ պետը տեղյակ եղե՞լ են, որ «վարչապետը»՝ պատերազմի բախտորոշ փուլում, նման նախաձեռնությամբ է հանդես գալու

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Պարոնայք գեներալներ և սպաներ,

ա) Ասե՛ք խնդրեմ, եթե Նիկոլ անունով մի սովորական ավանտյուրիստ լրագրող, պատերազմի 25-րդ օրը, զորքերը համալրելու այսքան «հեշտ» ձև էր գտնելու, էլ ինչո՞ւ էինք տարիներով այդքան զինկոմիսարիատներ պահում, զորահավաքային պլաններ կազմում, կցագրումներ անում, ուսումնավարժական հավաքներ անցկացնում, ակտիվ պահեստազոր ձևավորում, կոչումներ բաժանում և այլն։

բ) Հետաքրքիր է, պաշտպանության նախարարը և ԳՇ պետը նախապես տեղյակ եղե՞լ են, որ իրենց տաղանդավոր «վարչապետը»՝ պատերազմի ամենաթեժ և բախտորոշ փուլում, նման հիմար նախաձեռնությամբ է հանդես գալու։

գ) Ձեզանից որևէ մեկը փորձե՞լ է բացատրել խելացնոր կապիտուլյանտին, որ այդկերպ նա ամբողջովին կազմալուծելու է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրման, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրող զինապարտների հավաքագրման աշխատանքները:

դ) Գոնե հիմա հարցրե՞լ եք նրան, թե ի՞նչ է նշանակում «ընտրել հրամանատար»։ Ո՞նց էին անելու, բա՞ց, թե՞ փակ քվեարկությամբ։

ե) Նիկոլի այս հիմարությանն արձագանքեցին բնականաբար միայն մարզպետները և որոշ համայնքապետեր։ Սա ֆեյսբուքում համազգեստով նկարվելու և պատերազմի թիկունքում թաքնվելու լավ առիթ էր նրանց համար։ Կարո՞ղ եք գոնե մեկ ջոկատի մարտական ուղի նկարագրել, որը Նիկոլի կոչով է ձևավորվել, և 2020թ. հոկտեմբերի 21-ից հետո մասնակցել է իրական մարտական գործողությունների»։
 

Պարոնայք գեներալներ և սպաներ, ա) Ասե՛ք խնդրեմ, եթե Նիկոլ անունով մի սովորական ավանտյուրիստ լրագրող, պատերազմի 25-րդ...

Опубликовано Artak Zakaryan Вторник, 16 марта 2021 г.

 

Placeholder
Արտակ Զաքարյան. ՊՆ-ն և ԳՇ պետը տեղյակ եղե՞լ են, որ «վարչապետը»՝ պատերազմի բախտորոշ փուլում, նման նախաձեռնությամբ է հանդես գալու