Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
Առողջություն
11:32 17/03/2021
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Արցախում մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել  է կորոնավիրուսային հիվանդության  10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 3817  քաղաքացու հետազոտություն, որից  538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2422 դեպք: Կատարվել է  21 265 թեստավորում:
 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք