Վարակաբանը զգուշացնում է COVID-19-ից հետո գրիպով հիվանդանալու անկանխատեսելի հետևանքների մասին
Աշխարհում
10:12 18/03/2021
Աշխարհ

Վարակաբանը զգուշացնում է COVID-19-ից հետո գրիպով հիվանդանալու անկանխատեսելի հետևանքների մասին

COVID-19-ով ծանր հիվանդանալուց հետո գրիպով վարակվող անձը կարող է բախվել անկանխատեսելի առողջական հետևանքների։ Այս մասին հայտարարել է վիրուսաբան Վիտալի Զվերևը, գրում է Gazeta-ն։

«Ցանկացած հիվանդություն, նույնիսկ եթե մարդը հիվանդանա կարմրուկով, նա ավելի դժվար կդիմանա դրան: Գրիպից հետո մեկ այլ վարակ ունեցող անձը նույնպես ավելի ծանր հիվանդ կլինի, քանի որ իմունային համակարգի բեռը, ընդհանուր առմամբ, ամբողջ մարմնի վրա, շատ մեծ է», - ասել է նա:

Զվերևը նշել է, որ գրիպի դեմ պատվաստված մարդիկ ավելի հեշտությամբ կտանեն հիվանդությունը՝ հավելելով, որ պատվաստումը չի ապահովում բացարձակ պաշտպանություն վիրուսի դեմ:

Ավելի վաղ ԱՀԿ համաճարակային հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար Սիլվիա Բրայանդը հայտարարել էր, որ այն միջոցառումները, որոնք երկրները ձեռնարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար, նվազեցրել են գրիպի դեպքերը: ԱՀԿ-ն կշարունակի ուսումնասիրել դեպքերի դինամիկան, բայց այս պահին պարզ է, որ կորոնավիրուսի դեմ միջոցները օգնում են պայքարել գրիպի դեմ:

Placeholder
Վարակաբանը զգուշացնում է COVID-19-ից հետո գրիպով հիվանդանալու անկանխատեսելի հետևանքների մասին