Ախալցիխեում պատվաստվելուց հետո բուժքույրը կոմայի մեջ է ընկել
Առողջություն
17:13 18/03/2021
Տարածաշրջան

Ախալցիխեում պատվաստվելուց հետո բուժքույրը կոմայի մեջ է ընկել

Այսօր Ախալցիխեում «Իմեդի» կլինիկայում, բուժքույրը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 15 րոպե անց իրեն վատ է զգացել և կոմայի մեջ է ընկել: Բժիշկների խոսքերով, մինչև 30 տարեկան կնոջ վիճակը բարդ է:

Jnews-ը, հղում անելով sknews-ին, գրում է, որ բարեկամները հավաքվել են հիվանդանոցի դիմաց և հանդիպում են պահանջում հիվանդանոցի տնօրինության հետ: Տեղում առճակատում է եղել: Կոմայի մեջ հայտնված բուժքրոջ հարազատները ջարդել են կլինիկայի ապակիները:

Բուժքույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: sknews-ին հայտնել են, որ կինն իրեն վատ է զգացել պատվաստանյութն ստանալուց 15 րոպե անց:

Տեղում ոստիկանական ուժեր են հավաքվել: 

Placeholder