Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արցախում մարտի 17-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3863 քաղաքացու հետազոտություն, որից 538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2422 դեպք: Կատարվել է 21 311 թեստավորում: