Մենք շարունակելու ենք բանակցությունները «AstraZeneca»-ի համար. Նախարար
Աշխարհում
12:14 18/03/2021
Հայաստան

Մենք շարունակելու ենք բանակցությունները «AstraZeneca»-ի համար. Նախարար

«Մի շարք երկրներ ժամանակավորապես «AstraZeneca» պատվաստանյութի որոշ խմբաքանակերի օգտագործումը կասեցրել են, որպեսզի պարզեն՝ պատվաստումից հետո ի հայտ եկած բարդությունները կապ ունե՞ն պատվաստանյութի հետ, թե՞՝ ոչ։ Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Եթե ապացուցվի պատճառա-հետևանքային կապը, ապա մենք ինքներս էլ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ՝ մեր հետագա բանակցությունների համար»,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ «AstraZeneca» պատվաստանյութի որոշ խմբաքանակներին է վերաբերում պատվաստումների կասեցումը, իսկ Հայաստանն այս պահին այդ պատվաստանյութը չի օգտագործում։

«Այս պահին մենք չունենք նման պատվաստանյութ, և սպասում ենք մասնագիտական գնահատականներին։ Բայց Հայաստանում արդեն իսկ սկսվել են պատվաստումները, և մենք իրականցնում են ռիսկային խմբում գտնվողների և բուժաշխատողների պատվաստումները՝ «Sputnik V»-ով։ Ինչ վերաբերում է «AstraZeneca»-ին, ապա մենք շարունակելու ենք բանակցությունները՝ հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների վերլուծությունների վրա։ Չի բացառվում, որ կառավարությունը «AstraZeneca» կպատվիրի, ընթացքը ցույց կտա»,- ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստվում է ունենալ պատվաստանյութի մի քանի տարբերակ,  ԱՆ մասնագիտական խորհուրդը ուսումնասիրում է լրահոսը, վերլուծությունները, ըստ որի էլ ապագայում կիրականացվեն պատվերները։

«Մենք մեր ռիսային խմբերին աստիճանաբար խմբաքանակների ներկրմանը համընթաց նեգրավվելու ենք պատվաստման գործընթացներում»,- նշեց նա։
 

Placeholder