Իրանի Յազդ քաղաքը և Հայաստանի Գյումրի քաղաքը քույր քաղաքներ են հայտարարվել
Տարածաշրջան
11:28 19/03/2021
Տարածաշրջան

Իրանի Յազդ քաղաքը և Հայաստանի Գյումրի քաղաքը քույր քաղաքներ են հայտարարվել

Իրանի Յազդ պատմական քաղաքը, և Հայաստանի մշակութային և պատմական մայրաքաղաք ու երկրորդ մեծ քաղաք Գյումրին քույր քաղաքներ են հայտարարվել: Այս մասին գրում է Pars Today-ը։

Յազդի և Գյումրիի երկու քաղաքների միջև քույրացման փաստաթղթի ստորագրման արարողությունը կայացել է վեբինարի տեսքով և հուշագրերը փոխանակվել են էլեկտրոնային եղանակով:

Տեսակոնֆերանսին, բացի Յազդի և Գյումրիի քաղաքապետերից, մասնակցում էին երկու երկրների դեսպանությունների պատասխանատուները:

Երկու քաղաքների փոխհարաբերությունները քննարկվել էին անցյալ տարի ՀՀ դեսպանի՝ Յազդ կատարած այցի ընթացքում:

Մայրաքաղաք Երևանից հետո Գյումրին Հայաստանի երկրորդ բազմամարդ քաղաքն է և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Շիրակի մարզի կենտրոնն է:

Placeholder
Իրանի Յազդ քաղաքը և Հայաստանի Գյումրի քաղաքը քույր քաղաքներ են հայտարարվել