19.03.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:06 19/03/2021
Հայաստան

19.03.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4725 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Առողջացել է 332 մարդ: Մեկ օրում մահացել է 22  մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182056 դեպք, որոնցից 167518-ն` առողջացած, 3320-ը` մահվան ելքով: Մահվան ևս 851 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4171 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 793678 թեստավորում:

Placeholder
19.03.2021. Կորոնավիրուսի 891 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է