«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին
Մշակույթ
14:20 19/03/2021
Հայաստան

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին

Մարտի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի հոբելյանական 20-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական  մրցանակաբաշխությունը։ Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ 

Հայաստանի ամենամյա ազգային «Արտավազդ» թատերական մրցանակը շնորհվում է թատերական տարվա արդյունքների հիման վրա։ Մրցանակաբաշխությունն ավանդաբար տեղի է ունենում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։

 

Placeholder
«Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին