Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մահացել է
Տարածաշրջան
13:05 19/03/2021

Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մահացել է

27-ամյա բուժքույրը, որի վիճակը երեկ բարդացել էր պատվաստվելուց հետո, մահացավ: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Առաջին համալսարանական կլինիկայում:

Նշվում է, որ նախօրեին «Աստրազենեկա» (AstraZeneca) պատվաստանյութը ստանալուց հետո Ախալցխայի կլինիկայում 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ ցնցում է ախտորոշվել: Երեկ բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա, որը ղեկավարում է Լևան Ռատիանին:

Բժիշկները հայտարարում էին, որը նրա վիճակը ծայրահեղ ծանր էր:

Հիշեցնենք, որ նախօրեին AstraZeneca-ով պատվաստվել էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Placeholder
Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մահացել է