Հայկական կողմին է փոխանցվել 15 զինծառայողի աճյուն
Տարածաշրջան
18:11 19/03/2021
ԼՂՀ

Հայկական կողմին է փոխանցվել 15 զինծառայողի աճյուն

Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է:

Placeholder
Հայկական կողմին է փոխանցվել 15 զինծառայողի աճյուն