Բուլղարիայում ձերբակալվել է ՌԴ-ի համար լրտեսության մեջ կասկածվող մի քանի մարդ
Քաղաքական
11:38 19/03/2021
Աշխարհ

Բուլղարիայում ձերբակալվել է ՌԴ-ի համար լրտեսության մեջ կասկածվող մի քանի մարդ

Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով Բուլղարիայում մի քանի մարդ է բերման ենթարկվել: BNT-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Ինտերֆաքսը»:

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Ազգային անվտանգության պետական գործակալության աշխատակիցները գաղտնի գործողություն են իրականացրել կասկածյալներին ձերբակալելու համար: Խուզարկություններ են կատարվել Սոֆիայի հարավային շրջանների և Պեռնիկի շրջակայքի մի քանի հասցեներում: Ձերբակալվածների թվի մասին տեղեկություններ չկան:

Ըստ BNT-ի՝ դատախազությունը և Բուլղարիայի ՆԳ նախարարությունը չեն հաստատում, բայց չեն էլ հերքում ձերբակալությունների մասին տեղեկությունները:

Մինչդեռ «24 ժամ» թերթի աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածների մեջ ռուսներ չկան: Նրանց խոսքով՝ ձերբակալվածներից ոմանք գործող պետական ծառայողներ են, որոնք տիրապետում են գաղտնի տեղեկատվության:

Տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա:

Placeholder
Բուլղարիայում ձերբակալվել է ՌԴ-ի համար լրտեսության մեջ կասկածվող մի քանի մարդ