Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք
Առողջություն
11:51 20/03/2021
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Արցախում մարտի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  7 դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 3965 քաղաքացու հետազոտություն, որից  548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2432 դեպք: Կատարվել է  21 413 թեստավորում:
 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք