Oxford-AstraZeneca պատվաստանյութն անվտանգ է, սակայն «անվտանգ չէ Covid-ով վարակվելը․Բորիս Ջոնսոն
Քաղաքական
09:00 20/03/2021
Աշխարհ

Oxford-AstraZeneca պատվաստանյութն անվտանգ է, սակայն «անվտանգ չէ Covid-ով վարակվելը․Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կստանա կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի և Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատվաստանյութի առաջին դեղաչափը՝ հանրությանը համոզելու համար, որ պատվաստանյութն անվտանգ է և արդյունավետ, հաղորդում է CNBC-ն:

56-ամյա Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել է պատվաստվել Covid-19-ի դեմ՝  վկայակոչելով Մեծ Բրիտանիայի անկախ կարգավորող մարմնի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութի առավելությունները շատ ավելին են, քան ռիսկերը:


Ամբողջ աշխարհի երկրները դադարեցրել են Oxford-AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ որպես նախազգուշական միջոց որոշ պատվաստված հիվանդների արյան մեջ թրոմբի առաջացման մասին հաղորդումներից հետո: Առողջապահության ոլորտի մասնագետները կտրուկ քննադատել էին այս քայլը՝ պատճառաբանելով տվյալների բացակայությունը:

Մեծ Բրիտանիայի և ԵՄ կարգավորիչները հայտարարել են, որ չկա որևէ ապացույց, որ Covid պատվաստանյութը թրոմբներ է առաջացնում արյան մեջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտարարել է, որ Oxford-AstraZeneca պատվաստանյութի առավելությունները ռիսկերից ավելի շատ են, և խորհուրդ են տասիս շարունակել պատվաստումները:

Ջոնսոնը նշել է, որ Oxford-AstraZeneca պատվաստանյութն անվտանգ է, սակայն «անվտանգ չէ Covid-ով վարակվելը, ուստի շատ կարևոր է, որպեսզի բոլորս պատվաստվենք»:

Placeholder
Oxford-AstraZeneca պատվաստանյութն անվտանգ է, սակայն «անվտանգ չէ Covid-ով վարակվելը․Բորիս Ջոնսոն