Կարտոֆիլի մեծ քանակով օգտագործումը կարող է հանգեցնել սրտի և արյան անոթների հիվանդությունների զարգացմանը
Աշխարհում
18:04 20/03/2021
Աշխարհ

Կարտոֆիլի մեծ քանակով օգտագործումը կարող է հանգեցնել սրտի և արյան անոթների հիվանդությունների զարգացմանը

Սննդաբան Մարիա Շուբինան անդրադարձել է ժողովրդական միֆերից մեկին, որը վերաբերում է կարտոֆիլի առաջացրած վտանգներին, գրում է «Գազետա.ռու»-ն։

Նրա խոսքով, կարտոֆիլը բարձր կալորիականությամբ սնունդ չէ և կարող է ծանրանալ միայն եփման եղանակի պատճառով:

«Այն, ինչն իսկապես արժե նայել, կարտոֆիլի գլիկեմիկ ինդեքսն է: Այն իսկապես բարձր է: Այսինքն՝ կարտոֆիլը կարող է բավականին արագ բարձրացնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը»,- ասել է մասնագետը:

Նա նշել է, որ այս բանջարեղենի չափազանց մեծ քանակով օգտագործումը իսկապես կարող է հանգեցնել սրտի և արյան անոթների հիվանդությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ, Շուբինան հորդորել է ամբողջովին չհրաժարվել կարտոֆիլից:

Դիետոլոգը խորհուրդ է տվել ընտրել ավելի ցածր գլիկեմիկ ինդեքսով կարտոֆիլ, պատրաստել դրանք առանց կեղևազրկելու և ուտել թարմ բանջարեղենով՝ օրգանիզմում մանրաթել ավելացնելու համար: Կարելի է դրան ավելացնել նաև սպիտակուց ու ճարպ:

Placeholder
Կարտոֆիլի մեծ քանակով օգտագործումը կարող է հանգեցնել սրտի և արյան անոթների հիվանդությունների զարգացմանը