Պատվաստումից հետո մահացած բուժքրոջ հարազատները բժիշկներին են մեղադրում
Առողջություն
18:33 20/03/2021
Տարածաշրջան

Պատվաստումից հետո մահացած բուժքրոջ հարազատները բժիշկներին են մեղադրում

Վիճաբանությունը տեղի է ունեցել Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի մոտ, որտեղ հինգշաբթի օրը 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն կոմայի մեջ էր ընկել COVID-19-ի դեմ պատվաստումից հետո: Այս մասին գրում է Jnews կայքը՝ հղում անելով «Պիրվելի» հեռուստաալիքին:

Բախումը տեղի է ունեցել Բաքրաձեի հարազատների 7 հիվանդանոցի աշխատակիցների միջև: Բուժքրոջ ամուսինը հարվածել է կլինիկայի աշխատակիցներից մեկին՝ ասելով, թե «դու ես սպանել իմ կնոջը»:

Վիճաբանությունը հաջողվել է դադարեցնել միայն ոստիկանների միջամտությունից հետո, որոնք Բաքրաձեի ամուսնուն հեռացրել են տարածքից:

Մեգի Բաքրաձեի հարազատները կասկածում են, որ Ախալցիխեի կլինիկայի բժիշկները շփոթվել են, երբ երիտասարդ կինը պատվաստումից հետո վատացել է, և չեն կարողացել ճիշտ և ժամանակին օգնություն ցուցաբերել: «Իմեդի»-ում այդ մեղադրանքները հերքում են՝ նշելով, որ նրանք անցկացրել են ադրենալինի անհապաղ կիրառում, իսկ հետո ինտուբավորել են հիվանդին:

Այսօր Բաքրաձեի հայրը հայտարարել է, որ Ախալցիխեում COVID-19-ի դեմ պատվաստումն ամենևին էլ կամավոր չէր և պատվաստումից հրաժարվելու դեպքում բուժաշխատողներին սպառնում էին ազատել աշխատանքից:

Բաքրաձեն կոմայի մեջ է հայտնվել AstraZeneca պատվաստումից մոտ կես ժամ անց: Քանի որ տեղում ցուցաբերված բուժօգնությունն արդյունք չի տվել, որոշում է կայացվել տեղափոխել Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա: Նրան փրկել չէր հաջողվել։ 

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել «անզգուշությամբ մահ պատճառել» հոդվածով: Ընտանիքը չի վստահում քննությանը և ծրագրում է այլընտրանքային փորձաքննություն անցկացնել:

Placeholder