Գիտնականները մաշկի բջիջներից ստեղծել են մարդու սաղմի առաջին մոդելը
Աշխարհում
18:46 20/03/2021
Աշխարհ

Գիտնականները մաշկի բջիջներից ստեղծել են մարդու սաղմի առաջին մոդելը

Ավստրալիացի պրոֆեսոր Ջոզե Պոլոյի գլխավորած գիտնականների խումբը մաշկի բջիջներից ստեղծել է մարդու վաղ սաղմի առաջին մոդելը, ասվում է Ավստրալիայի Մելբուրնի Մոնաշի համալսարանի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայտարարության համաձայն, մի քանի երկրների գիտնականներից կազմված խումբը հաջողությամբ վերածրագրավորել է մաշկի բջիջների եռաչափ բջջային կառուցվածքը, որը մորֆոլոգիապես և մոլեկուլյարորեն նման է սաղմի նախնական տեսքին։

Նշվում է, որ ստեղծված մոդելը հնարավորություն կտա գիտնականներին ուսումնասիրել մարդու սաղմի առաջացման վաղ փուլերը և անպտղության ու վիժման պատճառները։
 

Placeholder