Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի իր պաշտոնակցի հետ
Քաղաքական
10:53 20/03/2021
Հայաստան

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի իր պաշտոնակցի հետ

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի  հետ:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորեցին ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվեց հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի իր պաշտոնակցի հետ