Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է
Առողջություն
20:28 21/03/2021
Հայաստան

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է:

Օրվա առթիվ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրությունէ  հրավիրել նրանց իրավունքների պաշտպանության հարցին, արժանապատիվ ապրելու պայմաններին.

«Պետք է գնահատել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ներուժը, թույլ չտալ որևէ մեկուսացում:

Մենք պետք է փոքր տարիքից դաունի համախտանիշով երեխաներին  սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, նրանց համար ապահովենք արժանապատիվ ապրելու պայմաններ, որպեսզի կյանքում չբախվեն խարանի ու խտրականության:

Պետությունը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները հաշմանդամություն ու նաև իհարկե` դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ. լիարժեք երաշխավորի երեխայի` ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու և այլ իրավունքներ։

Անհրաժեշտ է ընդլայնել համայնքահեն ծառայությունների ու հմտությունների զարգացման ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել դաունի համախտանիշ ունեցող և, առհասարակ, հաշմանդամություն ունեցող մարդկանց ինքնուրույնությունը, նրանց զարգացման հնարավորությունները։ 

Պետք է իրականացնել լայնածավալ իրազեկման ծրագրեր` կոտրելու համար բոլոր կարծրատիպերը:
Մենք պետք է համատեղ ջանքներով ստեղծենք ներառական հասարակություն, ներառական այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում է յուրաքանչյուր մարդու արժանապատվություն` անկախ հաշմանդամությունից ու առկա է որոշումների կայացմանը երաշխավորված մասնակցություն»։
 

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է: Պետք է գնահատել հաշմանդամություն ունեցող...

Опубликовано Arman Tatoyan Воскресенье, 21 марта 2021 г.

 

Placeholder