Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ
Մի խումբ հայ ուխտավորներ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի վանական համալիր:
Ըստ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության՝ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողները չեն խոչընդոտում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորների մուտքը համալիրի տարածք: Անվտանգությունն ապահովելու համար եկեղեցական համալիրի մոտակայքում տեղակայված է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը:
Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության ստորագրման հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր այցի ընթացքում, որը գտնվում է Արցախի սահմանազատման գծին հարող տարածքում:
Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ: