Ճապոնիայում առաջին անգամ բացահայտվել է COVID-19- ի փոխանցում՝ մորից նորածնին
Աշխարհում
13:12 22/03/2021
Աշխարհ

Ճապոնիայում առաջին անգամ բացահայտվել է COVID-19- ի փոխանցում՝ մորից նորածնին

Ճապոնիայի մանկաբույժների ընկերությունը հայտարարել է նոր տեսակի կորոնավիրուսի՝ մորից նորածնին փոխանցման առաջին դեպքի հայտնաբերման մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

Այսպիսով, մասնագետները երեխային ՊՇՌ թեստ են արել նրա ծնվելուց անմիջապես հետո. թեստերը ցույց են տվել դրական արդյունք:

Միևնույն ժամանակ, բժիշկներն ընդգծել են, որ նորածնի կյանքի և առողջության համար ոչ մի սպառնալիք չկա, նա գտնվում է նորմալ վիճակում:

Փորձագետները նշել են, որ կորոնավիրուսային համաճարակի սկզբից մինչ օրս երկրում 51 երեխա է ծնվել այդ պահին COVID-19-ով հիվանդ մայրերից, բայց երեխաները լույս աշխարհ են եկել առողջ:

Օրեր առաջ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պատվաստված մորից լույս աշխարհ էր եկել կորոնավիրուսի հակամարմիններով երեխա:

Placeholder