22.03.2021. Կորոնավիրուսի 506 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:07 22/03/2021
Հայաստան

22.03.2021. Կորոնավիրուսի 506 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք: Առողջացել է 432 մարդ: Մեկ օրում մահացել է 15 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184219 դեպք, որոնցից 168721-ն` առողջացած, 3360-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 860 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4220 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 808355 թեստավորում:

 

Placeholder
22.03.2021. Կորոնավիրուսի 506 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է