AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել
Աշխարհում
14:08 22/03/2021
Աշխարհ

AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել

Նորվեգիայում ևս երկու մահվան դեպք է գրանցվել այն բանից հետո, երբ հիվանդները ստացել են AstraZeneca պատվաստանյութ: Այս մասին հայտնել է Նորվեգիայի դեղերի գործակալությունը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ պատվաստումից հետո հինգ մարդ հոսպիտալացվել է։ Նրանց մոտ ախտորոշվել է արյունազեղում և թրոմբ: Հայտնի է, որ նրանցից մեկը մահացել է նախորդ շաբաթվա սկզբին, իսկ այժմ հայտնի է դարձել երկու նոր մահվան դեպքերի մասին։ Այսինքն՝ հոպսիտալացվածներից երեքը մահացել են

Գործակալությունը նաև շեշտել է՝ չի կարելի բացառել, որ բացասական ելքով նոր դեպքեր կարող են լինել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո:

Նախկինում հաղորդվել էր, որ AstraZeneca-ով պատվաստումից հետո երկրորդ մահն էր գրանցվել Դանիայում:

Մարտի 14-ին AstraZeneca- ն հայտարարել է պատվաստանյութի անվտանգության մասին, երբ այն արգելվեց կիրառել ԵՄ մի շարք երկրներում, ներառյալ Ավստրիայում, Իսլանդիայում և Էստոնիայում։

Placeholder