Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը
Իրավունք
19:33 22/03/2021
Հայաստան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը

Վաղը՝ մարտի 23-ին, ժամը՝ 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Placeholder
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը